• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:59, 19 Հունիս 2014

Ավստրիացիների 70 տոկոսը չի ցանկանում, որ Թուրքիայի վարչապետն այցելի իրենց երկիր

Ավստրիացիների 70 տոկոսը չի ցանկանում, որ Թուրքիայի վարչապետն այցելի իրենց երկիր

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ավստրիա կատարելիք այցին ընդառաջ տեղի մամուլը որոշ հրապարակումներ են անում, որոնք թուրքական լրատվամիջոցները բնութագրում են որպես սադրանք: Այսպես օրինակ` «Kurier am Feiertag» թերթը «Որպես նախընտրական քարոզարշավի քարոզիչ բարով չես եկել» վերտառությամբ շապիկով է հրատարակվել: Նույն այդ պարբերականը գրում է, որ Ավստրիայի ժողովրդի 70 տոկոսը չի ցանկանում, որ Թուրքիայի վարչապետն այցելի իրենց երկիր: Նշվում է, որ ավելի քան 10.000 մարդ բողոքի է դուրս գալու Էրդողանի այցի դեմ: Հրապարակված նյութում Էրդողանը բնութագրվել է որպես «հզոր կոկորդով մարդ»:

«Bulvar» թերթի հոդվածում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Սուլթան Էրդողանի քարոզչական շոուն»: Ավստրիական «Österreich» թերթն էլ տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետի այցի կապակցությամբ խստացվել են անվտանգության միջոցառումները, ծառայողական պարտականությունների կատարմանն է անցել ավելի քան 2000 ոստիկան:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ արձագանք էր գտել Ավստրիայի 28-ամյա արտգործնախարար Սեբաստիան Քուրզի հարցազրույցը, որտեղ զգուշացրել էր Էրդողանին՝ նշելով, որ նա չի կարող պառակտել Ավստրիայի հասարակությունը:

«Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի, միջավայրըկթունավորի: Էրդողանը պարտավոր է  այստեղ ապրող թուրքերին ասել, որ գերմաներեն սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Սակայն, եթե խոսի  այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա կլինի ի վնաս թուրքերի»,- հայտնել էր արտգործնախարարը: Ավստրիացի նախարարի հայտարարությանն ի պատասխան «Cyber-Warrior Akıncılar» անունով թուրք հաքերները կոտրել էին նրա կայքը՝ տեղադրելով Սուլեյման Առաջին սուլթանի ու Էրդողանի նկարը և թողնելով հետևյալ գրությունը. «Ո՞վ ես դու, փոքրի՛կ: Դու չես կարող որոշել, թե մեր վարչապետը ինչպես խոսի: Վարչապետ Էրդողանը  այն մարդու թոռն է, ով հասել է  մինչև Վիեննա, մինչև այն տարածքները, որտեղ հիմա ապրում եք դուք»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}