Միջազգային08:24, 30 Հունիս 2014
Գերմանահայությունը մերժել է հայկական եկեղեցի այցելելու Քըլըչդարօղլուի ցանկությունը

Այցով Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (ԺՀԿ -CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է հունական և
ասորական եկեղեցիներ: Քըլըչդարօղլուի Գերմանիա կատարած այցի նպատակը եվրոպաբնակ
թուրքերին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընդդիմության առաջադրած միասնական
թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուի հետ ծանոթացնելն էր:
Թուրք ընդդիմադիր գործիչը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Գերմանիայի հայկական համայնքի հետ, սակայն Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանի կողմից մերժում է ստացել:
Առաջնորդարանի ներկայացուցիչը պարզաբանում է տվել, որ մամուլում և
սոցցանցերում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Քըլըչդարօղլուն այցելել է
Գերմանիայի հայկական եկեղեցի, իրականությանը չեն համապատասխանում:
«Հայ հոգևոր առաջնորդարանը մերժել է, որ Քըլըչդարօղլուն այցելի հայկական
եկեղեցի: Քանի դեռ Քըլըչդարօղլուն և «Ժողովրդահանրապետական»
կուսակցության ղեկավարությունը ժխտում են Հայոց ցեղասպանությունը, անհնար է նրանց
այստեղ ընդունել»,- ըստ թուրքական «դեմոկրատ հաբեր» լրատվականի` մերժման պատճառը հստակեցրել է առաջնորդարանի ներկայացուցիչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |