• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:44, 22 Հուլիս 2014

Իսրայելի սուպերմարկետները բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքներին

Իսրայելի սուպերմարկետները բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքներին

Իսրայելի սուպերմարկետները հաջորդաբար բոյկոտ են սկսում թուրքական արտադրության ապրանքների դեմ: Ըստ «թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի հաղորդած տեղեկության` «Rami Levi»-ն և «Blue Square»-ը տեղեկացրել են, որ իրենց վաճառած ապրանքացանկից հեռացնելու են թուրքական ֆիրմաների արտադրանքը, իսկ այն ապրանքները, որոնք թեև արտադրվում են Թուրքիայում, բայց կրում իրենց տարբերանշանները, կվաճառեն մինչև սպառվելը:

Իսրայելական «Kanal 10» հեռուստաալիքի տեղեկացմամբ` սուպերմարկտեների այդօրինակ շղթայական բոյկոտը Թուրքիայի վրա կանդրադառնա մոտավորապես 93 մլն դոլարի տեսքով:

Սպասվում է, որ թուրքական ապրանքներին հայտարարված բոյկոտին կմիանա նաև Իսրայելում ամենամեծ սուպերմարկետների ամենամեծ ցանցը` «Super Sol»-ը: Նշվում է, որ «Super Sol»-ը թշնամական երկրի ապրանքները չի վաճառի, թեև դրանք բավական ձեռնտու մատչելի գներով է կարող ձեռք բերել:

Հիշեցնենք, որ վերջերս «Թուրքիայի սպառողների իրավունքների կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում թուրք սպառողներին չգնել իսրայելական արտադրության ապրանքներ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ Իսրայելը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ կոտորած է իրականացնում, այդ պատճառով անհրաժեշտ է դադարեցնել առևտրային հարաբերություններն այդ երկրի հետ:

«Չիլին դադարեցրեց առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ: Վենեսուելլան վտարեց Իսրայելի դեսպանին: Թուրքիան ինչի՞ն է սպասում: Պարոն վարչապետից և կառավարություննից վճռական քայլեր ենք ակնկալում»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}