• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:15, 29 Հուլիս 2014

Թուրքիայում քրիստոնյաները, ալևիները և ոչ սուննի մահմեդականները անվստահելի տարր են համարվում

Թուրքիայում  քրիստոնյաները, ալևիները և ոչ սուննի մահմեդականները  անվստահելի  տարր են համարվում

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների վերաբերյալ ամենամյա զեկույցը: Թուրքիային վերաբերող հատվածում նշվում է, որ խղճի ազատությունը սահմանադրությամբ, օրենքներով և քաղաքականությամբ ընդհանուր առմամբ պահպանվում է, սակայն  կան որոշ օրենքներ, սահմանադրական դրույթներ, որոնք սահամանափակում են այդ իրավունքները:

Նշվում է, որ  Օսմանյան շրջանում  պաշտոնապես ճանաչված կրոնական համայնքները՝ հույները, հայերը, ասորիները, հայ բողոքականները, ինչպես նաև հրեաները, իրենց ծեսերը կատարելու, դավանանքի ազատություն են ստացել: Իսկ կառավարությունն էլ իր հերթին շարունակում է փոքրամասնություններին վերադարձնել անցյալում առգրավված կրոնական հիմնադրամների գույքը կամ դրանց դիմաց փոխհատուցում վճարել:

Զեկույցը մտահոգություն է հայտնում առ այն, որ որոշ կրոնական խմբեր զրկված են  հոգևորականներ պատրաստելու հնարավորությունից, կառավարությունը հրաժարվում է ճանաչել ալևիների աղոթավայրերը որպես այդպիսին: Չնայած դավանափոխությունը համարվում է օրինական, սակայն երևույթը ենթարկվում է պետական սահմանափակումների, հետապնդումների:

Կառավարությունը սուննի իսլամական խմբերի նկատմամբ ունի դրական  և կանխակալ վերաբերմունք, ինչպես օրինակ Կրոնական հարցերով վարչության ղեկվարի պաշտոնում  այլ կրոնական համայնքների առաջնորդների, դաստիարակների աշխատանքի չեն վերցնում:

Թուրքիայում կրոնական համոզմունքների և սովորույթների դեմ ուղղված հասարակական խտրական վերաբերմունքի պատճառով քրիստոնյաները, ալևիները, ոչ սուննի մահմեդականները և այլ կրոնական փոքրամասնություններ սպառնալիքներ են ստանում և հասարակության անվստահելի  տարր են համարվում:

Զեկույցում տեղ է գտել նաև Մուհամեդ մարգարեին վիրավորելու փաստարկով Սևան Նիշանյանին 13.5 ամիս բանտարկության դատապարտելու փաստը:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}