Միջազգային12:16, 18 Օգոստոս 2014
Թուրքիան անհանգստացած է Գերմանիայի լրտեսական գործողություններից
Թուրքիայի արտգործնախարարությունը, անհանգստացած է գերմանական մամուլում հրապարակված այն տեղեկությունից, ըստ որի, գերմանական հետախուզական ծառայությունը 2009-ին լրտեսություն է կատարել Թուրքիայի դեմ: Այդ կապակցությամբ Անկարայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն` պարզաբանումներ տալու:
Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է գրավոր հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասված է. «Բարեկամ և դաշնակից երկրների միջև փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված մթնոլորտում անընդունելի են նման լրտեսական գործողությունները: Պետք է իմանալ, որ այդօրինակ գործողությունները վնասելու են միջազգային անվտանգությանը և կայունությանը սպառնացող իրական ոտնձգությունների դեմ մեր համատեղ պայքարին»:
Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Անկարան սպասում
է Բեռլինի անհապաղ միջամտությանը ծագած խնդրին, պաշտոնական սպառիչ հայտարարությանը
և եթե իրոք կա լրտեսություն, ապա անհապաղ վերջ դնել դրան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |