• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:01, 19 Օգոստոս 2014

Եզդիները զինվում են և պատերազի դուրս գալիս իսլամիստ ահաբեիկչների դեմ

Եզդիները զինվում են և պատերազի դուրս գալիս իսլամիստ ահաբեիկչների դեմ

Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից պաշտպանվելու համար դիմել են զենքի: Իսլամիստ ծայրահեղականների` Շանգալում իրականացրած եզդիների կոտորածից մի կերպ փրկված եզդիները ապաստանել են հյուսիսիրաքյան քրդական շրջաններում և Սիրիայի քրդաբնակ Ռաժավա բնակավայրում: Շուրջ 1.400 եզդի տղամարդ, իրենց ընտանիքները թողնելով ապաստանած վայրերում, զինվել են ու պատերազմ հայտարարել ահակբեկիչներին:

«Մեր ընտանքիները ապահով վայրերում թողնելով` մենք հանուն մեր հողերի ու հանուն մեր պատվի վերադարձել ենք` պատերազմելու իսլամիստ ահաբեկիչների դեմ: Նրանք մեզնից հարյուրավոր մարդկանց են կոտորել, մենք մեր հողերը չենք թողելու նրանց: Շանգալի լեռը մեզ համար սուրբ նշանակություն ունի, այնտեղ ունենք մի շարք սրբավայրեր»,- թուրքական «Դողան» լրատվական գործակալության թղթակցին ասել է Աբդո Համո անունով մի եզդի ազատամարտիկ: Վերջինս տեղեկացրել է նաև, որ իրենք հիմա ռազմակրթական ու զորավարժական որոշ պատրաստություն անցնելուց հետո մարտերի են բռնվելու զինված ահաբեկիչների հետ: Ազատագրական մարտերի համար զինված եզդիների մեջ թուրք լրագրողը նկատել է անգամ 70-80 տարեկան տարեց մարդկանց:

75-ամյա Սերդեշթ Աբդոն պատմել է, որ Շանգալ լեռան վրա եզդիների սարսափելի կոտորած է տեղի ունեցել: Մինչև հիմա հարյուրավոր անթաղ դիակներ կան:

«Մենք վերադառնալու ենք ու թաղենք մեր զոհերին: Երբ ահաբեկիչները հարձակվեցին, զենք-զինամթերք քիչ ունեինք, փամփուշտները չհերիքեցին դիմադրության համար: Այժմ նման խնդիր չունենք: Մինչև վերջ պատերազմելու ենք դրանց դեմ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}