Միջազգային14:27, 28 Օգոստոս 2014
Կոբի Բրայանտը դադարեցրել է համագործակցությունը թուրքական ավիաուղիների հետ. թուրքերը մեղադրում են հայկական լոբբին
Աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, ով 2011 թվականից սկսած համագործակցում է թուրքական ավիաուղիների հետ, որոշել է վերջ դնել համագործակցությանը: 2012 թվականից Բրայանտի և Մեսսիի մասնակցությամբ Թուրքական ավիաուղիների համար տարեկան մեկ գովազդային ֆիլմ է նկարահանվել:
Այս տարի նախատեսվում էր լեգենդար բասկետբոլիստի մասնակցությամբ հերթական 3-րդ գովազդային ֆիլմը: Սակայն NBA-ի աստղը հրաժարվել է նկարահավել գովազդում՝ պատճառաբանելով, որ երկար ընդմիջումից հետո վերսկսել է մարզումները և ժամանակ չունի գովազդում նկարահանվելու համար:
Թուրքական մամուլում շրջանառվող տեսակետի համաձայն ավելի
հավանական է համարվում, որ «Լոս անջելես Լեյքերսի» լեգենդար
բասկետբոլիստը թուրքական կողմի հետ պայմանագիրը խզել է հայկական լոբբիի ճնշման
հետևանքով: Մասնավորապես թուրքական «Հաբերդար» լրատվական կայքը,
հիշեցնելով, որ Բրայանտի ու թուրքական ավիաուղիների միջև 3 տարի առաջ կնքված
պայմանագիրը առաջացրել էր Կալիֆորնիայի հայ համայնքի դժգոհությունը, նշում է, որ առավել
հավանական է՝ նոր պայմանագրի կնքմանը խոչընդոտած լինեն հայկական լոբբիստական
կազմակերպությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |