Միջազգային14:27, 02 Սեպտեմբեր 2014
«Քեզ այստեղ չեն սպասում, Թայիփ». Կիպրոսում բոյկոտել են Էրդողանի այցը

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր առաջին այցը կատարել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն: Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանի այցի դեմ Կիպրոսում բողոքի ակցիաներ են անցկացվել:
Մի խումբ ակտիվիստներ սեպտեմբերի մեկի առավոտյան փողոցներում պաստառներ են պարզել «Քեզ այստեղ չեն սպասում, Թայիփ» գրությամբ:
Նույն օրը երեկոյան Էրդողանի այցի դեմ բողոքող կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչները հավաքվել են Քուղուլու զբոսայգում: Նրանց անունից հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի թուրք ուսուցիչների արհմիության գլխավոր քարտուղար Շեներ Էլջիլը: Նա նշել է, որ «պատերազմի հանցագործ» Էրդողանի այցը կղզում չեն ողջունում, և իրենց նպատակն է, բոյկոտել նրա այցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |