Միջազգային08:20, 18 Սեպտեմբեր 2014
Թուրքիան չկա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում

ԱՄՆ պաշտպանության նախարարը երկրի զինված ուժերի
գլխավոր շտաբի պետի հետ միասին սենատորներին ներկայացրել է Իրաքի հյուսիս
ներխուժած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների ու
տեղաշարժերի քարտեզը: Տեղեկացվել է, որ ահաբեկիչները նպատակ ունեն իրենց
գործողությունների աշխարհագրությունն ընդլայնել, ավելի ստույգ` հասնել Ստամբուլ,
Հաթայ, Գազիայնթեփ և Շանլըուրֆա: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ԱՄՆ
պետքարտուղարի հետ միասին իրենք շարունակում են բանակցել թուրքական կողմի հետ`
ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի ռազմավարություն մշակելու շրջանակներում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է կոալիցա ձևավորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Սիրիայում և Իրաքում նշյալ ահաբեկիչների դեմ պայքարելու դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը սատարել են մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ահաբեկիչների դեմ պայքարողների միջազգային կոալիցայում ընդգրկված չէ Թուրքիան:
Իրաքի և Սիրիայի ժողովրդին օգնելու համար միջազգային նախաձեռնությանն աջակցություն են հայտնել և կոալիցիայի մաս կազմել Ալբանինա, Արաբական լիգան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Եգիպտոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իրաքը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանանը, Քուվեյթը, Քաթարը, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգինա և Օմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |