• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:39, 20 Սեպտեմբեր 2014

Էրդողանը մեկնելու է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին

Էրդողանը մեկնելու է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ` մասնակցելու սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Նախագահականի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նստաշրջանին մասնակցելու են պատվիրակություններ աշխարհի 193 երկրից նախագահի կամ վարչապետի մակարդակով:

Թուրքիայի նախագահի հետ միասին Նյու Յորք են մեկնելու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլլունջեն, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը և մի շարք պաշտոնատար այլ այրեր:

Թուրքական «Անկա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը հայ եկեղեցու արևելյան թեմի արքեպիսկոպոսի, ԱՄՆ մահմեդական համայնքի ներկայացուցիչների և հրեական համաշխարհային կոնգրեսի պատվիրակության հետ: Բացի այդ Էրդողանը, մասնակցելով «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» անվամբ վերլուծական կենտորնում կազմակերպվելիք համաժողովին, հանդես է գալու ելույթով:

Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը հրավիրվելու է ամերիկյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տրվելիք աշխատանքային ճաշին և ամերիկյան ներդրողներին ներկայացնելու է Թուրքիայի բիզնես-միջավայրը, պոտենցիալն ու առևտրատնտեսական հնարավորությունները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}