• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:35, 24 Սեպտեմբեր 2014

Էրդողանը չի բացառել, որ ռազմական աջակցություն կցուցաբերի «ԻՊ»-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային

Էրդողանը չի բացառել, որ ռազմական աջակցություն կցուցաբերի «ԻՊ»-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային

Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դրական վերաբերմունքն է հայտնել այն կապակացությամբ, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) կոչվով ահաբեկչական խմբավորման` Սիրիայի հենակետերին:

«Ջիհան» լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե Թուրքիան ինչ ներդրում է պատրաստվում ունենալ ահաբեկիչների դեմ մղվող պայքարում, Էրդողանը հստակ պատասխան չի տվել` ասելով, որ կվերադառնա Թուրքիա, կառավարության հետ կխոհրդակցի, նոր պարզ կլինեն Անկարայի կատարելիք քայլերը: Իսկ այն հարցին, թե հնարավոր է Թուրքիան նաև ռազմական ներդրում ունենա, Էրդողանը արձագանքել է.

«Ընկերներ, մեր աջակցությունը ամեն տեսակ կարող է լինել, ռազմական, քաղաքական և այլ»:

Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել էր մաս կազմել վերոնշյալ միջազգային կոալիցային, որի նպատակը Սիրիան և Իրաքը ահաբեկած «ԻՊ»-ի գրոհայիններին վնասազերծելն է` պատճառաբանելով Մոսուլում «ԻՊ»-ի կողմից պատանդ պահվող Թուրքիայի 49 քաղաքացիների առկայությունը: Բայց վերջիններս արդեն ազատ են արձակվել:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած ահնդիպումից հետո հայտարարել է, որ պատանդների ազատ արձակումից հետո արդեն Թուրքիան կկարողանա առաջավոր դիրքեր զբաղեցնել «ԻՊ»-ի դեմ մղվող պայքարում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}