Միջազգային13:00, 03 Հոկտեմբեր 2014
«ԻՊ»-ի ոչ արաբ անդամների մեծ մասը կամ եվրոպաբնակ թուրքեր են, կամ Թուրքիայի քաղաքացիներ

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոց
«Ջումհուրիյեթ»-ն անդրադարձել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական
խմբավորման անդամների շարքում թուրքերի առկայության փաստին: Հիմնվելով New York
Times պարբերականի հրապարակած տվյալների վրա` «Ջումհուրիյեթ»-ը հայտնում է, որ
«ԻՊ»-ին կամավորության հիմունքներով անդամակցում է մոտավորապես 1.000 թուրք
երիտասարդ, որոնք հիմնականում աննպատակ, անհեռանկար ու անգործ մարդիկ:
Ահաբեկչական կազմակերպությունն իրեն անդամագրված գրոհայիններին օրական վճարում է 150 դոլար գումար, ինչն էլ խթանում է գործազուրկ թուրք երիտասարդների ներգրավմանը: ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով` Սիրիայում և Իրաքում ահաբեկչությամբ զբաղվող 20-30 հազար «ԻՊ»-ական զինյալներ կան: Իսկ գերմանական «Die Welt» պարբերականի տվյալների համաձայն` «ԻՊ»-ի գրոհայինների թիվը կազմում է 10-15 հազար, որի 10 տոկոսը կազմում են Թուրքիայի քաղաքացիները: Ըստ նույն աղբյուրի` «ԻՊ»-ի ծագումով ոչ արաբ անդամների մեծ մասը կամ Թուրքիայի քաղաքացի են, կամ եվրոպական երկրների քաղաքացիներ թուրքական արմատներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |