• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:25, 08 Հոկտեմբեր 2014

New York Times-ը քննադատել է Թուրքիայի քաղաքականությունը

New York Times-ը քննադատել է Թուրքիայի քաղաքականությունը

ԱՄՆ-ին անհանգստացնում է «Իսլամական պետության» (ԻՊ) հարցում Թուրքիայի անգործությունը: Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» թերթը՝ հղում անելով ամերիկյան «New York Times»-ում տպագրված նույնանուն հոդվածին, որտեղ հրապարակվել են ամերիկացի պաշտոնյաների կարծիքները:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան սահմանակից սիրիական Քոբանի քաղաքում «ԻՊ»-ի և քրդերի բախումներին միջամտելու համար պայման է դրել, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պետք է պայքար մղի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, ինչին հակառակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է, որպեսզի Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի «ԻՊ»-ի դեմ և Ասադի հարցը չկապի մյուս խնդիրների հետ:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թուրքիան Սիրիայում մարդկային ողբերգությունը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարում, դրանք չանելու համար անգամ պատճառներ է  հորինում: «Երբ սահմանին այդքան մոտ մի վայր դժոխքի է վերածվում, ՆԱՏՕ-ի դաշնակցի վարքը այդպիսին չպիտի լինի»,- նշված է հոդվածում:

Ամերիկացի պաշտոնյաները նշել են նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերջին 72 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ սահմանին առկա ճգնաժամին լուծում տալու նպատակով:

ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համաձայնության չգալու դեպքում կարող է վտանգել «ԻՊ»-ի դեմ  սուննի մուսուլման երկրների հետ ստեղծած կոալիցիան:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}