Միջազգային12:11, 10 Հոկտեմբեր 2014
ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել քուրդ կամավորներին թույլ տալ մասնակցել Քոբանիի պաշտպանությանը
ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան Թուրքիային
կոչ է արել Սիրիայի Քոբանի քաղաքի պաշտպանությանը մասնակցելու նպատակով Սիրիա
վերադառնալ ցանկացող քուրդ կամավորականներին սահմանն անցնելու թույտվություն
տրամադրել:
Թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը, հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը,
հաղորդում է, որ Միստուրան Շվեցարիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ
մասնավորապես ասել է. «Քաղաքի օրինական պաշտպանությանը
աջակցելու համար ցանկանում ենք, որ Թուրքիայի իշխանություններն ապահովեն Սիրիա
վերադառնալ ցանկացող փախստականների անցումը»:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ բոլորը պետք է անեն հնարավորը
արյունահեղությունը կանխելու համար՝ ավելացնելով, թե հույս ունեն մարդկանց գլխատումների
ականատես չլինել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |