Միջազգային10:26, 16 Հոկտեմբեր 2014
Գերմանիան ակնարկում է քրդերին զինելու անհրաժեշտության մասին

Գերմանիայում իշխող
«Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության խորհրդի նախագահ Վոլքեր Քաուդերը
հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ մարտնչող
քրդական ուժերին կարող են օգնել զենքով տրամադրելով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը` վկայակոչելով գերմանական «Spiegel»-ին: Վերջինիս թղթակցի հետ զրույցում Քաուդերը նշել է, որ մի կողմից թեև հասկանալի է Թուրքիայի ունեցած խնդիրները «Քուրդիստանաի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, բայց մյուս կողմից էլ չի կարելի դիտորդի դերում մնալ և տեսնել, թե ինչպես են «ԻՊ»-ականները գլոբալ չարիք դառնում: Նա նաև ընդգծել է, որ այդ օգնությունը ոչ թե ուղղված է լինելու Թուրքիայի դեմ, այլ պետք է արվի նրա հետ միասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ցուցակներում որպես ահաբեկչական կազմակերպություն նշված «ՔԲԿ»-ին ռազմական օգնության ցուցաբերումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |