Միջազգային09:00, 17 Հոկտեմբեր 2014
Թուրքական մամուլ. Սպիտակ Տունը, ցուցադրության հանելով հայկական գորգը, ուղերձ է հղում Թուրքիային
Սպիտակ տունը հայտարարել
է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական
նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում:
Սպիտակ տան
այդօրինակ քայլըմեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:
Մասնավորապես
թուրքական «elazigdanhaber» լրատվական կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը կարելի է դիտարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմաբազայի
շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաբազան օգտագործել «Իսլամական
պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ հայ որբերի գորգը Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա
ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |