Միջազգային08:53, 18 Հոկտեմբեր 2014
Իտալիան մտադիր է զինավարժել Իրաքի քուրդ զինյալներին

Իտալիայի պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ պատրաստվում են զորակազմ ուղարկել Իրաք` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդերին զինավարժելու և ռազմապես կրթելու նպատակով: Նախատեսվում է ուղարկել 280 զինվորական հրահանգիչ և խորհրդական, որոնք կգործակցեն քուրդ զինյալների հետ:
Բացի զինվորական անձնակազմից Իտալիան Իրաք կուղարկի նաև 2 անօդաչու ինքնաթիռ և օդում լիցքավորում իրականացնող 1 KC-767 տեսակի ինքնաթիռ: Նախարարը նշել է, որ առաջիկայում քուրդ զինվորականների մի խումբ մեկնելու է Իտալիա` յուրացնելու ծանր գնդացիրների և զրահամեքենաների օգտագործման հմտությունները:
«Անօգնական մարդկանց կոտորածի դեմն առնելը մեր բարոյական պարտքն է ու մեծ անհրաժեշտություն է»,- ըստ թուրքական «Դողան» լրատվականի` ասել է նախարար Պինոտտին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |