• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:34, 22 Հոկտեմբեր 2014

Թուրք ռեժիսորը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրել Թուրքիայում

Թուրք ռեժիսորը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրել Թուրքիայում

Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը նկարահանած ծագումով թուրք գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ծրագրում է այդ ֆիլմի ցուցադրությունը նոյեմբերին կազմակերպել Թուրքիայի կինոթատրոններում: Գերմանիայի թուրքական համայնքի խիստ դժգոհությանն ու քննադատությանն արժանացած խիզախ ռեժիսորը չի ընկրկում և փորձում է ֆիլմի ասելիքը փոխանցել նաև Թուրքիայի հասարակությանը:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Միլլիյեթ, Աժանս 34. Յուրթգյունդեմ), բացասաբար նեկայացնելով ռեժիսորին, նշում են, թե վերջինս իբր իր ֆիլմով ծանր մեղադրանքներ է բարդում Թուրքիայի վրա: Մասնավորապես հրապարակել են Ֆաթիհ Աքընի բռցնքամարտի երբեմնի մարզիչ Բյուլենթ Բաշերի ժխտողական դիտարկումները և դատապարտիչ խոսքերը` հասցեագրված իր երբեմնի սանին: Բաշերը սխալ է համարել նման ֆիլիմի ցուցադրությունը կինոթատրոններում և նշել, որ դեռ պետք է ապացուցվի, թե թուրքերը ցեղասպանություն են իրականացրել:

Թուրք լրագրող Վեդաթ Ալյազն էլ իր հերթին քննադատելով Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանությունն էկրանավորելու նախաձեռնությունը, նշում է, որ հայերն են ահ ու սարսափի մատնել թուրքերին: Պատմել է, թե իբր իր 70-ամյա տատը հենց լսում էր «հայերը եկան» արտահայտությունը, վախից փախչում և մի տեղ թաքնվում էր:

Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության ֆիմլի նկարահանումներն անցկացվել են Կանադայում, Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի պրոդյուսերների թվում են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:  Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը, ով բնակվում է հայկական գյուղերից մեկում, հրաշքով փրկվում ջարդերի ժամանակ: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր երկու դուստրերը նույնպես ողջ են մնացել ու մեկնում է աշխարհով մեկ նրանց փնտրելու:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}