• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:37, 04 Նոյեմբեր 2014

ԱՄՆ փոխնախագահ. «Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել»

ԱՄՆ փոխնախագահ. «Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել»

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի՝ Բայդենը  «CNN» լրատվականին տված հարցազրույցում ասել է. «Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը» :

Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ահաբեկիչները, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, աջակցություն են ստացել Թուրքիայից:

Այդ հայտարարությունից ժամեր անց Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել՝ Բայդենից պահանջելով ներողություն խնդրել, որից հետո  Սպիտակ տունը հայտարարությամբ էր հանդես եկել:

Հայտարարության մեջ նշվում էր, որ փոխնախագահը Հարվարդի համալսարանում արած հայտարությունների պարզաբանման համար զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և  ներողություն խնդրել Թուրքիայից: «ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Սիպտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ  փոխնախագահի ներողությունը կապված է եղել  իր խոսքերի սխալ ներկայացման հետ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}