Միջազգային10:25, 11 Նոյեմբեր 2014
Եվրամիությունը կոչ է անում Անկարային չխանգարել մամուլի ազատությանը
Եվրոպական միությունը (ԵՄ) Թուրքիային
կոչ է արել չխոչընդոտել որոշ լրատվամիջոցների մասնագիտական գործունեությանը,
չցուցաբերել խտրական վերաբերմունք հավատարմագրման գործընթացում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականի կայքը` նշելով, որ պաշտոնական Բրյուսելն Անկարային մեկ անգամ ևս հիշեցնում է խոսքի ազատության և տեղեկացված լինելու հիմնարար իրավունքների մասին:
Եվրահանձնաժողովի խոսնակը գրավոր հայտարարություն է արել այն մասին, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հանձնաժողովի ուշադրության տակ են հատկապես մամուլի ազատության ապահովման տեսանկյունից:
«Որևէ երկրի դեմկրատական հասունությունը չափվում է այդ երկրում եղած մամուլի ազատությունով և դրա նկատմամբ դրսևորվող հարգանքով»,- ասված է հայտարարությունում:
Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայում հարգանք չի ցուցաբերվում մամուլի ազատության նկատմամբ: Հիշեցվում է, որ թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտներ են ստեղծվում «Ջիհան հաբեր» լրատվական գործակալության, «Զաման», «Թարաֆ», «»Սյոզջու, «Բիրգյուն», «Ջումհուրիյեթ» թերթերի և որոշ հեռուստաալիքների լրագրողներին հավատարմագրելու գործընթացում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |