Միջազգային06:43, 20 Նոյեմբեր 2014
Թուրք պրոֆեսորը վրդովված է Սպիտակ տանը հայ որբերի գորգի ցուցադրության կապակցությամբ

Ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ
մանուկների գործած գորգի ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում բողոքի
ու դժգոհության առիթ տվեց թուրքական տարբեր շրջանակներում: Գորգը հյուսել են ԱՄՆ-ի
օգնությամբ հիմնված որբանոցի հայ սաները և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի
ցուցաբերած մարդասիրական օգնության համար նվիրել էին նախագահ Քելվին Քուլիջին:
Թեմային անդրադարձել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Էրոլ Քյուրքչուօղլուն: Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում պրոֆեսորը վրդովմունք է հայտնել գորգի ցուցադրման կապակցությամբ: Նրա համոզմամբ` այդ և նման այլ քայլերով հայկական աշխարհը պարզապես նախապատրաստվում է 2015 թվականի հակաթուրքական հզոր արշավին:
Քյուրքչուօղլուն, շարունակելով Անկարայի ավանդական ժխտողականությունը, դեռ մի բան էլ պնդում է, որ 2015-2016թթ. որբ էին ոչ թե հայ երեխաները, այլ` թուրք մուսուլմանները: Հայ որբերի գորգի ցուցադրությունը նա համարում է պատրվակ թուրքերի դեմ ոխ ու ատելություն սերմանելու համար:
Հիշեցնենք, որ հայ որբերի գորգը գտնվում էր Սպիտակ տանը, քանի դեռ Քուլիջը չէր թողել պաշտոնը, որից հետո այն նրա հետ միասին տեղափոխվեց Մասաչուսեթս: Գորգը սերնդից սերունդ է փոխանցվել եւ 1982 թ.-ին վերադարձել է Սպիտակ տան հավաքածու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |