Միջազգային07:25, 26 Նոյեմբեր 2014
Հայոց ցեղասպանության նախաշեմին Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ-ին
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բաասին:
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքը, Թուրքիան 2015-ին Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցին հայկական սփյուռքի արշավի ազդեցությունը նվազեցնելու համար հարձակման
է անցել:
Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ-ի դեսպանին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի օրենսդիր
մարմինների օրակարգում 1915թ.-ի վերաբերյալ բանաձևերի ընդգրկումը երկու երկների հարաբերությունների վրա բացասաբար
կազդի:
Թուրքական կայքի մեկնաբանությամբ «հարաբերությունների վրա բացասաբար կազդի» արտահայտությունը
նշանակում է, որ Անկարան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները արմատապես կվերանայի:
Հիշեցնենք, որ երեկ Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտնել էր. «Թուրքիան շարունակում է աշխատանքներ
տանել 2015 թվականին ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձևերի ընդունումը կանխելու համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |