• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:24, 09 Դեկտեմբեր 2014

ASİMDER-ը պահանջել է ուսումնասիրել Թուրքիայի հայկական հիմնադրամների եկամուտներն ու ծախսերը

ASİMDER-ը պահանջել է ուսումնասիրել Թուրքիայի հայկական հիմնադրամների եկամուտներն ու ծախսերը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարով հայտնի հակահայկական ASİMDER («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով Թուրքիայում գործող հայկական հիմնադրամների, եկեղեցիների ու դպրոցների եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնել: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Կազմակերպության կենտրոնական գրասենյակում (Իգդիր) արված հայտարարության մեջ Գյուլբեյը նշել է, որ հայկական լոբբին ու նրան ծառայող ազգայնական գաղափարներով հայկական խմբերը  տարբեր ժամանակներում եկեղեցիները, դպրոցներն ու հիմնադրամները օգտագործել են կազմակերպություններ հիմնելու կամ դրանք ֆինանսավորելու համար:

«Մեծ է հավանականությունը, որ նախկինի պես հայկական ֆաշիստական գաղախարներով խմբերը նմանատիպ կազմակերպություններ հիմնելու համար մեր երկրի հայ քաղաքացիներին կստիպեն դրամահավաքներ կազմակերպել: Մանավանդ, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարի հանդիսացող 2015 թվականին ընդառաջ միավորված հայկական լոբբին ու Հայաստանը անպայման կձգտեն օգտվել Թուրքիայի հայկական հիմնադրամների անշարժ գույքերից ստացված եկամուտներից»,- ասել է Գյուլբեյը:

Գյուլբեյի կարծիքով, ելնելով վերոնշյալից, Թուրքիայի ֆինանսների նախարարությունը պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարի հայկական հիմնադրամների, եկեղեցիների ու դպրոցների ստացած եկամուտների և որ ամենակարևորն է ծախսերի վերաբերյալ:

Վերջինս նշել է նաև, որ եթե ֆինանսների նախարարությունը չսկսի նմանօրինակ ուսումնասիրություն, ապա Թուրքիայի բոլոր կազմակերպությունները միասնական ստորագրահավաք կսկսեն ուսումնասիրություն անցկացնելու համար:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}