Միջազգային13:41, 12 Դեկտեմբեր 2014
Ամերիկյան F-35 կործանիչների շարժիչները կվերանորոգվեն Թուրքիայում
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը
հայտարարել է բանակի F-35 մարտական ինքնաթիռների վերանորոգումը Իտալիային ու
Թուրքիային վստահելու որոշման մասին: Նախատեսվում է, որ սկսյալ 2018 թվականից
ամերիկյան կործանիչները տեխնիկական վերանորոգում կանցնեն Եվրոպայի մասնագիտացված
կենտրոններում Թուրքիայի և Իտալիայի սպասարկմամբ:
Լրագրողների հետ հանդիպում անցկացրած ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-գնդապետ Քրիս Բոգդանը տեղեկացրել է, որ ամերիկյան F-35 կործանիչների շարժիչները լավագույնս կվերանորոգվեն Թուրքիայի ավիանորոգման գործարաններում: Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության` ռազմական ինքնաթիռների վերանորոգմանը կաջակցի նաև Մեծ Բրիտանիան, եթե Իտալիան ու Թուրքիայի հնրարավորությունները չբավականեցնեն ողջ ծավալի համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |