• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:26, 15 Դեկտեմբեր 2014

Միջազգային մամուլ. «Թուրքիայում դեկտմբերի 14-ի գործողությունը հարձակում էր մամուլի ազատության վրա»

Միջազգային մամուլ. «Թուրքիայում դեկտմբերի 14-ի գործողությունը հարձակում էր մամուլի ազատության վրա»

Միջազգային մամուլն անդրադարձել է դեկտեմբերի 14-ին Թուրքիայում ոստիկանության անցկացրած գործողություններին, որի ժամանակ ձերբակալվել են 2 տասնյակից ավելի  թուրք լրագրողներ:

Արտասահմանյան լրատվամիջոցներն այս գործողությունները հիմնականում որակում են որպես  հարձակում ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ, իր իսկ կողմից ստեղծված իսլամական շարժման ղեկավար ազգությամբ թուրք Ֆեթուլլահ Գյուլենին մոտ կանգնած ԶԼՄ-ների վրա: Մասնավորապես Reuters-ը գրում է, որ  ոստիկանական գործողությունները կատարվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկ էր արել  Գյուլենի աջակիցների նկատմամբ նոր  օպերացիա իրականացնելու մասին:

BBC-ն նույնպես կարծում է որ Թուրքիայի ոստիկանության գործողություններն ուղղված են եղել գյուլենամետ ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ:
Իսկ գերմանական «Deutsche Welle» թերթը  դեկտեմբերի 14-ի գործողությունները որակել է որպես  հարձակում «մամուլի ազատության վրա»:

Թուրքական «Յենիշաֆաք» թերթի ներկայացմամբ՝ վերոնշյալ լրատվամիջոցները կամ Թուրքիայի կամ նախագահ Էրդողանի դեմ են հանդես գալիս և աջակցում են «զուգահեռ կառույցին»: Վերջինը թուրքական լրատվամիջոցներում նույնականացվում է գյուլենական համայնքի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ձերբակալվածների մեջ են հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ 2 տասնյակ լրագորղներ: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}