Միջազգային14:28, 23 Փետրվար 2015
Լիբիայի կառավարությունը որոշել է երկրից արտաքսել թուրքական ընկերություններին

Լիբիայի կառավարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, ըստ որի անցումային կառավարությունը որոշում է ընդունել արտաքսել այդ երկրում գործունեություն ծավալող բոլոր թուրքական ընկերություններին: Այս մասին գրում է CNN turk-ը: Կառավարության հրավիրած արտահերթ նիստում որոշվել է նաև վերանայել բոլոր օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը:
Աղբյուրը նշում է, որ դեռևս անցած շաբաթ Լիբիայի կառավարության ղեկավարը թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիային մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ և սպառնացել երկրից վռնդել բոլոր թուրքական ընկերություններին:
CNN turk-ի տվյալներով` 2011 թվականին Լիբիայում գործող թուրքական ընկերությունների պայմանագրերը գնահատվել են 15 մլրդ դոլար, որոնց աշխատանքների զգալի մասը, սակայն, կասեցվել է Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո: Այն ժամանակ Լիբիայում աշխատելիս են եղել 3 հազար թուրքեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |