Միջազգային11:55, 04 Մարտ 2015
ԱՄՆ-ում Աթաթուրքի արձանի կառուցման նախաձեռնության դեմ բողոքելու կոչ

ԱՄՆ-ում հրատարակվող «Masis Post» հայկական թերթը տեղի հայ համայնքին կոչ է արել բողոքել Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Քարսոն քաղաքում Աթաթուրքի արձանի կառուցման նախաձեռնության դեմ:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` «Masis Post»-ը հայ համայնքին մասնավորապես կոչ է արել իրենց բողոքն արտահայտել արձանի կառուցման վերաբերյալ մարտի 4-ին քաղաքապետարանի կողմից անցկացվող հանրային բաց քննարկումների ժամանակ:
Թուրքական կայքը նշել է, որ Կալիֆորնիա նահանգը Հայաստանից հետո աշխարհի ամենահայաշատ վայրն է:
Աղբյուրը հիշեցրել է վերջերս հայ ուսանողների միության նախաձեռնությամբ Բերքլիի՝ «Կալիֆորնիա» համալսարանի ուսանողական խորհրդի ընդունած որոշումը, որով բուհի ղեկավարությանը կոչ էր արվում Թուրքիային զրկել համալսարանի կողմից հատկացված ավելի քան 72 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերից և այդ երկրում ներդրումներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |