Միջազգային10:06, 17 Մարտ 2015
Այսուհետև «Facebook»-ը թույլ չի տալու վիրավորել Քեմալ Աթաթուրքին

«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտարարել է, որ կայքում թարմացվում են արգելափակումների չափանիշները, որոնք բաժանված են 11 կատեգորիաների: Դրանց շարքում են ատելություն պարունակող թեմաները, բռնության տեսարանները, մերկ լուսանկարները և այլն:
Թուրքական «CnnTürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվելիք թարմացումներից հետո կարգելափակվեն Թուրքիայի Հանրապետության հիմանդիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին արված բոլոր վիրավորանքները, անգամ եթե դրանց դեմ բողոքողներ չլինեն:
Ցուկենբերգը նշել է, որ Աթաթուրքի հասցեին վիրավորանքն ընդգրկված է «ատելություն» կատեգորիայի մեջ:
«Facebook»-ը հրապարակել է նաև կայքից բովանդակություն հեռացնելու վերաբերյալ տարբեր երկրների կառավարություններից ստացված պահանջագրերի մասին վերաբերյալ 2014թ. կիսամյակային զեկույցը:
Պարզվել է, որ Թուրքիան 3.624 պահանջ է ներկայացրել և այս ցուցանիշով Հնդկաստանից հետո երկրորդն է: Երրորդ տեղում Գերմանիան է, որը «Facebook» -ին ներկայացրել է 60 պահանջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |