Միջազգային13:51, 19 Մարտ 2015
ԱՄՆ-ի սենատը Ջոն Քերիի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայում մամուլի հանդեպ կիրառվող ճնշումների վրա
ԱՄՆ –ի սենատը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակման և գրաքննության դեմ:
Նամակի տակ ստորագրել են սենատի 100 անդամներից 74-ը, որոնցից՝ 39 դեմոկրատ, 33 հանրապետական, 2 անկախ պատգամավոր:
Նամակում հիշեցվել է թուրքական «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի և «Սամանյոլու» մեդիա խմբի գործադիր խորհրդի նախագահ Հիդայեթ Քարաջայի ձերբակալության մասին:
«Այս մարտավարությունը չի կարող ժողովրդավարության տեսանկյունից լինել ընդունելի: Անկախ մամուլը քաղաքացիների համար տեղեկության լիարժեք հասանելի աղբյուր է: Թուրքիայի կառավարության կողմից թուրքական մեդիայի գրաքննությունը ու պատժելու նախաձեռնությունը ԱՄՆ-ի համար լուրջ անհանգստության առիթ է», -ասված է նամակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |