• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:58, 21 Մարտ 2015

Թուրքական իշխանամետ կայքը գյուլենականներին մեղադրում է հայամետ լոբբինգի մեջ

Թուրքական իշխանամետ կայքը գյուլենականներին մեղադրում է հայամետ լոբբինգի մեջ

Թուրքիայի իշխանական շրջանակները քանիցս մեղադրել են գյուլենական ուժերին մասնավորապես ԱՄՆ-ում հայանպաստ ակտիվություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, թուրքական իշխանամետ «yenisafak.com.tr» կայքը գրում է, թե իրենց հայտնի է դարձել, որ գյուլենական համայնքը ֆինանսավորում է ԱՄՆ կոնգրեսի այն անդամներին, որոնք Հայոց ցեղասպանության մասին բանաձև են նախապատրաստել և ներկայացրել կոնգրեսին:

Խոսքը ԱՄՆ «Հանրապետական կուսակցության»  պատգամավոր Ռոբերտ Դոլդի, Կալիֆորնիայի պատգամավոր Դավիթ Վալադաոյի, «Դեմոկրատական կուսակցության» Նյու Ջերսիի պատգամավոր Ֆրանկ Պալլոնի և Կալիֆորնիայի պատգամավոր Ադամ Շիֆի մասին է, որոնք  մարտի 18-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատին էին ներկայացրել Օբամայից Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող մի նախագիծ:

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը առաջ է քաշում այն պնդումը, թե չսահմանափակվելով միայն օրինագծի հեղինակներով` գյուլենականները խոշոր գումարներ են նվիրաբերել նաև հայկական բանաձևի տակ ստորագրած կոնգրեսի մյուս անդամներին: Ավելին, վերոհիշյալ կայքը պնդում է, որ ԱՄՆ-ի սենատի 74 անդամների ստորագրությամբ վերջերս հրապարակված «Թուրքիայում մամուլի ազատություն չկա»  նամակը նույնպես Գյուլենական համայնքի ձեռքի գործն է, որը ԱՄՆ սենատի վերոհիշյալ 74 անդամներին ևս խոշոր չափերի գումարներ է նվիրաբերել:

Նշենք, որ գյուլենական համայնքի առաջնորդն ԱՄՆ-ում բնակվող միլիրադատեր, իսլամական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենն է, ով նախկին դաշնակցում էր Էրդողանի վարչակազմի հետ, իսկ այժմ խոր առճակատման մեջ է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}