Միջազգային08:01, 25 Մարտ 2015
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ լքել Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ

Իսրայելի կառավարությանն առընթեր «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» հրեաներին ուղղված գրավոր հայտարարություն է տարածել: Ըստ թուրքական «turkiyegazetesi.com.tr» լրատվականի՝ Իսրայելի այն քաղաքացիները, ովքեր ծրագրել են առաջիկա տոների և արձակուրդների ընթացքում արտերկիր մեկնել, այդ հայտարարությամբ զգուշացվում են, որպեսզի նրանք զերծ մնան ներքոնշյալ երկրներ այցելելուց, քանի որ դրանք հրեաների համար վտանգավոր գոտիներ են:
«Թուրքիա, Սիրիա, Իրաք, Իրան, Լիբանան, Եմեն, Սաուդյան Արաբիա, Աֆղանստան, Լիբիա, Սուդան, Սոմալի, Բուրկինա Ֆասո, Ինդոնեզիա, Փղոսկրի ափ, Մալի, Մավրիտանիա, Եգիպտոս, Պակիստան, Տոգո, Ալժիր, Ջիբութի, Թունիս, Բահրեյն, հարավային Ֆիլիպիններ, Հորդանան, Քուվեյթ, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ադրբեջան, Մարոկկո, Օման, հարավային Թայլանդ, Քենիա, Նիգերիա, հարավային Հնդկաստան, արևելյան Սենեգալ, հյուսիսային Նիգերիա, Չեչնիա, Քաշմիր»,- թվարկված են վերոնշյալ հայտարության մեջ: Կոչ է արվում վերոհիշյալ երկրներում գտնվող Իսրայելի բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել այդ տարածքները:
Հայտարարության հեղինակները նաև մտահոգություն են հայտնում, որ Բելգիայում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Դանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները կարող են շարունակվել Իրաքի և Սիրիայի պատերազմի կապակացությամբ եվրոպական և հրեական թիրախներին ուղղված նոր հարձակումներով:
«Իրանի և «Հզբոլահի» ղեկավարած համաշխարհային ահաբեչությունը դեռ շարունակում է ողջ աշխարհում սպառնալ Իսրայելին և հրեաներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |