Միջազգային07:16, 27 Մարտ 2015
Թուրքիայի իշխանությունները դեմ են, որ Բուլղարիայում հայերի անունով զբոսայգի անվանակոչվի
Թուրքիան ընդդիմացել է Բուլղարիայի հարավում գտնվող Հասքովո քաղաքի զբոսայգին «Armentsi» անվանակոչելու գաղափարին: «Armentsi» բառը բուլղարերենից թարգմանաբար նշանակում է «հայեր»:
Պլովդիվում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը Հասքովի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ հանդիպմանը հայտնել է, որ Անկարան դեմ է այդ նախագծին և հորդորել անհապաղ հետ կանգնել այդ քայլից: Մինչդեռ քաղաքապետ Իվանովը,«Trud» թերթի լրագրողին ասել է, որ ճիշտ չի համարում այլ երկրի, տվյալ դեպքում` Թուրքիայի միջամտությունը Բուլղարիայի ներքին գործերին:
Իվանովը հիշեցրել է, որ Հասքովոյում մեծ թվով հայեր են ապրում, ու բացի այդ, բուլղարական իշխանություններն իրենց երկրում որևէ վայր անվանափոխելու համար չեն պատրաստվում այլ երկրից թույլտվություն ստանալ:
Նշենք, որ Հասքովոյի քաղաքային ավագանին այսօր է քննարկման դնելու վերոնշյալ զբոսայգին «Armentsi» անվանակոչելու մասին հայկական համայնքից ստացած առաջարկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |