Միջազգային09:21, 31 Մարտ 2015
Ավստրալիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ապրիլի 24-ին Ստամբուլում մասնակցելու է Դարդանելի ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված պետական տոնակատարություններինն:
«Ակոս» թերթը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Ավստրալիայի կառավարությունը Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին պաշտոնապես ներկայացված չի լինելու:
Ստամբուլում անկացվելիք միջոցառումներին Ավստրալիայի վարչապետի մասնակցությունը հաստատվել է Ավստրալիայի արտգործնախարարության կողմից, որի տարածած հայտարարության մեջ նման որոշում կայացնելու պատճառների մասին ոչինչ չի նշվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Սլովենիայի մայրաքաղաքում հայտարարել էր, որ արդեն 30 երկրների նախագահներ ու վարչապետներ հաստատել են իրենց մասնակցությունը Ստամբուլում անցկացվելիք Գալիպոլիի միջոցառումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |