Միջազգային12:06, 04 Մայիս 2015
Թուրք հաքերները կոտրել են Ավստրիայի կենտրոնական բանկի կայքը

«Türk Hack Team» հաքերային խմբի անդամներն Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման պատճառով հարձակումներ են գործել երկրի պետական կայքերի վրա:
Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` թուրք հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խափանել Ավստրիայի կենտրոնական բանկի պաշտոնական կայքի (oenb.at) աշխատանքը: Խմբի անունից հայտնված հայտարարության մեջ նշվել է, որ հարձակումները շարունակվելու են բոլոր այն երկրների կայքերի վրա, որոնք հայտարարել են Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին:
«Հերթը Գերմանիայինն է: Մեր սուրբ ժողովրդին ուզում ենք հայտնել, որ հայրենիքի համար կանենք այն ամենը, ինչ կկարողանանք»,- նշված է եղել հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին երեկոյան ժամը 21:00-ի մոտակայքում «Türk Hack Team» հաքերային խումբը հարձակումներ էր գործել Հայաստանի Հանրապետության պետական կայքերի վրա: Թուրքական հաքերային խմբի անդամները կիբեռգրոհով փորձել էին խափանել էներգետիկայի նախարարության (minenergy.am), կենտրոնական բանկի (cba.am/am), պաշտպանության նախարարության (mil.am) կայքերը, ինչպես նաև mobidram.mts.am, banks.am/en կայքերի բնականոն աշխատանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |