• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:52, 22 Մայիս 2015

Թուրքիայի ԵՄ նախարար. «Եթե ԵՄ-ն չհանի վիզային ռեժիմը, մենք կչեղարկենք Ռեադմիսիայի համաձայնագիրը»

Թուրքիայի ԵՄ նախարար. «Եթե ԵՄ-ն չհանի վիզային ռեժիմը, մենք կչեղարկենք Ռեադմիսիայի համաձայնագիրը»

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը «Գործարար կանանց միություն» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք էլ չեղյալ կհամարեն դեռևս 2013-ի դեկտեմբերին Թուրքիայի և Եվրամիության միջև ստորագրված Ռեադմիսիայի (Հետընդունման մասին) համաձայնագիրը:

Թուրքական «haberler.com» լրատվակայքի հաղոդմամբ՝ Բոզքըրը նշել է, որ իրենք 1980թ. –ից ի վեր զբաղվում են վիզաների վերացման խնդրով, սակայն որևէ արդյունքի չեն հասել:

«Որքան մեզ համար վիզաների վերացման խնդիրն է կարևոր, այնքան էլ Եվրամիության համար կարևոր է «Հետընդունման պայմանագիրը»: Ես ասում եմ . եթե վիզաները չվերացնեք, մենք չեղյալ կհամարենք «Հետընդունման պայմանագիրը: Իսկապես կչեղարկենք, առանց կատակի»,- նշել է նախարարը:

Բոզքըրը նաև նշել է, որ Եվրամիությունը մուտքի վիզաները չի վերացնում այն պատճառաբանությամբ, թե այդ դեպքում 25 միլիոն թուրք կմեկնի Եվրոպա: Մինչդեռ, ըստ Բոզքըրի, պատճառներից մեկն էլ այն է, որ վիզաների հետ կապված ծախսերը դեսպանատների համար եկամտի կարևոր աղբյուր են: Դրան ի պատասխան էլ թուրք նախարարն ասել է, որ իզուր է ԵՄ-ում տիրող այդ մտավախությունը, քանզի հիմա Եվրոպայում այլևս աշխատանք չկա: Բոզքըրը, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու համար շուտով այլևս վիզա չի պահանջվի:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը եւ Թուրքիան Ռեադմիսիայի (Հետընդունման համաձայնագիր) և վիզային ռեժիմի վերացման գործընթացի սկսման վերաբերյալ  համաձայնագրեր են ստորագրել դեռևս 2013-ի դեկտեմբերին:

Ռեադմիսիայի համաձայնագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին, որոնք կվտարվեն ԵՄ-ից: Վիզային ռեժիմի վերացման գործընթացի շրջանակներում ստորագրված համաձայնագիրն էլ  նախատեսում էր մեղմացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզա ստանալու ընթացակարգերն ու կրճատել շենգենյան վիզա տրամադրելու համար սահմանված ժամկետը:

Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության 28 երկրներ առանց վիզայի այցելելու հնարավորություն կունենան 3-3,5 տարվա ընթացքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}