• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:06, 28 Մայիս 2015

Թուրք հաքերները հարձակվել են «New York Times» -ի կայքերի վրա

Թուրք հաքերները հարձակվել են  «New York Times» -ի կայքերի վրա

«Թուրք հաքերների թիմ» ցանցահենների կազմակերպությունը հաքերային հարձակման է ենթարկել ամերիկյան «New York Times» թերթի ինտերնետային կայքերը՝ արգելափակելով դրանք:

Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ հարձակման պատճառն օրերս թերթում հրապարակած «Թուրքիայի գլխավերևում սև ամպեր են կուտակվում»  հոդվածն է, որով «New York Times» -ը կոչ էր անում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին՝ քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադրած կամայականությունների ու բռնությունների դեմ: 

Հաքերների նշյալ արարքը հայրենասիրական քայլ համարող աղբյուրը գրում է. «Թուրք հաքերների թիմ»-ի տասնյակ հայրենասեր հաքերները Թուրքիայի ներքին կյանքում քաոս ստեղծել ցանկացող «New York Times»-ի կայքերին գիշերային ժամերին միաժամանակյա հաքերային հարձակումներ են իրականացրել»:

«New York Times»-ի անգլերեն homedelivery.nytimes.com և իսպաներեն es.nytimes.com կայքերը, ինչպես նաև՝ blog.nytimes.com հասցեով բլոգը, app.nytimes.com հավելվածը և register.nytimes.com ռեգիստրացիոն համակարգը ժամեր շարունակ անհասանելի են եղել և մեծ վնասներ կրել:

«Թուրք հաքերների թիմ»-ի ղեկավար Զորրոքին հայտարարել է, որ հիշյալ հոդվածծով Թուրքիայի նախագահին այդ կերպ ստորացնելն ու տարբեր ուժային կառույցների համար որպես թիրախ ցույց տալը ակնհայտ միջազգային բռնության նախաձեռնություն է:

Զորրոքին նաև նշել է, որ հանուն Թուրքիայի ամբողջականության պահպանման իրենք շարունակելու են հարձակումները իրենց դեմ դուրս եկած ցանկացած ուժային կառույցի դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}