• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:49, 02 Հունիս 2015

WAN–IFRA. Թուրքիան լրագրողական բանտի է վերածվել

WAN–IFRA. Թուրքիան լրագրողական բանտի է վերածվել

Վաշինգտոնում կայացել է «Թերթերի եւ նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի» (WAN – IFRA)՝  ամենամյա համաժողովը, որի բացումը սկսվել է Թուրքիայի մամուլի ազատության խնդիրների քննարկումով:

Թուրքական «Hürriyet» պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպական WAN – IFRA կազմակերպությունը զբաղվում է մամուլի ազատության, զարգացող երկրներում անկախ մեդիայի ապահովման և մեդիայի համար նոր աշխատանքային մոդելներ մշակելու աշխատանքներով:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկած WAN IFRA-ի նախագահ Թոմաս Բրունենգարդը հայտարարել է, որ Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի: Բրունենգարդը, որը միաժամանակ Շվեդիայի «Թերթեր հրատարակողների ասոցիացիայի» նախագահն է, թվարկելով այն երկրները, որտեղ լրագրողները խոսքի ազատության սահմանափական խնդրի հետ են բախվում, նշել է նաև Հյուսիսային Կորեան և Թուրքիան՝ որպես բռնատիրական իշխանության կողմից մամուլի վրա ճնշում գործադրող երկրներ:

«Թուրքիայի մամուլի ազատությունն անհանդուրժող ղեկավարի ճնշման տակ հետընթաց է ապրում: Թուրքիան վերածվել է մեծագույն լրագրողական բանտի»,- ասել է Բրունենգարդը:

Վերոհիշյալ համաժողովի շրջանակներում նաև իրականացվել է ամենամյա «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի շնորհվել է իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս իրենց կյանքը զոհած լրագրողներին: Նշվել է, որ աշխարհում 1992-2015թթ. իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում զոհվել է 1127 լրագրող: Այնուհետև կազմակերպվել է զոհված լրագրողների լուսանկարների ցուցադրություն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}