• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:03, 10 Հունիս 2015

«Guardian»-ը Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել անհիմն մեղադրանքների համար

«Guardian»-ը Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել անհիմն մեղադրանքների համար

Անգլիական «Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել թերթի հասցեին արված անհիմն մեղադրանքների համար:

Տպագրված հոդվածում նշվում է, որ Էրդողանը սիրում է Թուրքիայում զանգվածային լրատվական միջոցներին պատժել: Որպես օրինակ բերվում է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրի Ջան Դյունդարին լրտեսության մեջ մեղադանքը, լրագրող Մեհմեթ Բարանսուին 52 տարվա բանտարկության պահանջով անցկացվող դատը: Հիշեցվում է, որ Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով 180 երկների շարքում գրավում է 149-րդ տեղը: Ըստ անգլիական թերթի՝ Էրդողանը հարձակվում է նաև արտասահմանյան ԶԼՄ-ների վրա, ինչպես օրիանկ գերմանական «Die Zeit»-ի, ամերիկյան  «New York Times»-ի և անգլիական «Times»-ի:

«Guardian»-ը  հիշեցրել է նախընտրական շրջանում Արդահանում Էրդողանի ելույթի ժամանակ թերթի հասցեին հնչեցրած խոսքերը. «Տեսեք, թե ինչ է ասում անգլիական թերթը: Չի կարելի թույլ տալ, որ աղքատ մահեմդականները, որոնք ամբողջապես չեն դարձել արևմտյան արժեքների կրող, ինքնուրույն ղեկավարեն իրենց երկրները: Ո՞վ ես դու, անդաստիարակ: Չափդ ճանաչի՛ր»:

Հերքելով Էրդողանի այս խոսքերը  և դրանք ստոր սուտ որակելով` թերթը նշում է, որ այդպիսի բան ոչ գրվել է, ոչ էլ ասվել, միաժամանակ մեջբերելով նախորդ համարում Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ հոդվածի այն հատվածը, որին վերաբերում էին Էրդողանի խոսքերը:  Այդ հատվածում գրված է. «Իշխող կուսակցության ընտրազանգվածը բաղկացած է հիմնականում թուրք հասարակության աղքատ, քիչ արևմտականացված և ավելի հավատացյալ հատվածներից: Կուսակցությունը չի կարողացել կապ հաստատել քաղաքներում բնակվողների և ավելի  երիտասարդ ընտրազանգվածի հետ»:

Ըստ «Guardian»-ի` այս բառերը հավանաբեր խեղաթյուրվել են  նախագահին մոտ կանգնած ինչ-որ լրագրողի կողմից, մյուսներն էլ, հիմնվելով այդ խեղաթյուրված տարբերակի վրա, այն տարածել են և աղմուկ բարձրացրել սոցիալական ցանցերում: Էրդողանն էլ այդ տեղեկություններն առաց ստուգելու արտահայտել է Արդահանում ելույթի ժամանակ և այդպիսով սուտը դարձել է քարոզչություն:

Թերթը նկատում է, որ երբ ինչ-որ սխալ է լինում, պետք է անհապաղ դա նկատել և ուղղել, իսկ շատ լուրջ դեպքերում անհրաժեշտ է ներողություն խնդրել: «Պարոն Էրդողանը և՛ բառերն է սխալ ընտրել, և՛ իրականության մասին խոսելիս կոպիտ սխալ է արել: Գուցե և ներողություն խնդրի»,-գրված է հոդվածում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}