Միջազգային10:02, 23 Հունիս 2015
Մեծ Բրիտանիան մտադիր է Թուրքիայի հետ թեժ գիծ բացել ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Քեյթ Վազը նշել է, որ Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի միջև պետք է թեժ գիծ ստեղծվի՝ կապված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության շարքերը համալրող բրիտանացի 3 կնանաց որոնողական աշխատանքների հետ:
Հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի վերոնշյալ 3 քաղաքացիներն իրենց երեխաների հետ Թուրքիայի տարածքով անցել էին Սիրիա՝ միանալու «ԻՊ»-ին:
Վազը հավելել է, որ կանանց որոնողական աշխատանքներում հարկավոր է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի համագործակցություն: Կասկածներ կան, որ կանայք դեռևս գտնվում են Թուրքիայում:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի երեք կին իրենց 9 երեխաների հետ էին մեկնել Սիրիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |