• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:51, 06 Հուլիս 2015

Չինաստանը հորդորում է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խուսափել միայնակ փողոց դուրս գալուց

Չինաստանը հորդորում է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խուսափել միայնակ փողոց դուրս գալուց

Չինաստանի արտգործնախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որով նախազգուշացնում է Թուրքիայում գտնվող չինացիներին՝ հեռու մնալ Թուրքիայում անցկացվող հակաչինական ցույցերից և հնարավորինս խուսափել միայնակ փողոց դուրս գալուց:

Ըստ Թուրքական «Cumhuriyet» պարբերականի՝ նախորդ տարվա պես, այս տարի էլ Չիաստանի կառավարությունն արգելել է Սինցզյան- Ույգուրյան ինքնավար շրջանի ( հայտնի է նաև որպես Արևելյան Թուրքիստան) մուսուլման բնակիչներին  ծոմ պահել  և այլ կրոնական ծեսեր իրականացնել, ինչից հետո Թուրքիայում սկիզբ են առել հակաչինական ցույցեր և վտանգավոր իրադրություն է ստեղծվել Թուրքիայում գտնվող չինացիների համար:

Մասնավորապես, աղբյուրը նշում  է հունիսի 1-ին Ստամբուլի Թոփհանե շրջանում գտնվող «Happy China» չինական ռեստորանի վրա իրականցված հարձակումը: Ռեստորանը բացվել է ընդամենը վեց ամիս առաջ , այստեղի աշխատակիցները հիմնականում թուրքեր են, չինացի է միայն խոհարարը: Հունիսի 4-ին դարձյալ Արևելյան Թուրքիստանի համար քայլերթ կատարող մի խումբ թուրքեր հարձակվել էին կորեացի տուրիստների վրա՝ ենթադրելով, թե նրանք չինացիներ են:

Չինաստանի կառավարության կողմից վերոնշյալ արգելքի սահմանումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և տեղեկացրել, որ իրենք իրենց դժգոհությունն արդեն  հայտնել են նաև Թուրքիայի չինական դեսպանատանը:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չուն Յինգն ի պատասխան հավաստիացրել էր, որ իրենք կստուգեն թուրքական կողմի ստացած տեղեկությունը և հույս հայտնել, որ Չինաստանն ու Թուրքիան կարող են այս հարցում համաձայնության գալ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}