Միջազգային12:31, 10 Հուլիս 2015
Թաիլանդը ժամանակավորապես փակել է Թուրքիայում իր դեսպանատունը
Նախօրեին Ստամբուլում գտնվող Թաիլանդի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակումից հետո Թաիլանդի թագավորությունը ժամանակավորապես փակել է գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Անկարայում գտնվող դեսպանատունը:
Ըստ թուրքական Radikal թերթի կայքի` դիվանագիտական կառույցների փակվել են ժամանակավորապես սակայն հստակ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում 200 հոգանոց խումբը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հարձակվել է Թաիլանդի դեսպանատան վրա:
«Արևելյան Թուրքիստանի լուսավորության կազմակերպության» ներկայացուցիչներ հանդիսացող անձինք քարեր էին նետել հյուպատոսարանի վրա, կոտրել դռներն ու պատուհաններ, ներխուժել հյուպատոսրանի շենք և անկարգությունների դիմել:
Ամբոխն այդ քայլին էր դիմել՝ բողոքելով, որ Թաիլանդը պատրաստվում է Չինաստանին հանձնել երկրում պատսպարված Չինաստանի գրեթե 100 քաղաքացի հանդիսացող ույղուր թուրքերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |