Միջազգային08:40, 28 Հուլիս 2015
Թուրքական ռազմաարդյունաբերական ընկերությունը՝ աշխարհի ամենահեղինակավորների ցուցակում

Թուրքական «ASELSAN» պաշտպանական համակարգեր արտադրող ընկերությունը, որը «Defense News» հայտնի ամսագրի «Defense News Top 100»-ի շրջանակներում դեռևս 2006թ. ընդգրկվել էր աշխարհի ռազմաարդյունաբերական ամենահեղինակավոր ընկերությունների հարյուրակի ցուցակում, բարելավել է դիրքերը:
ASELSAN-ը թուրքական պետական ռազմարդյունաբերական ձեռնարկություն է, ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։
Ըստ թուրքական «trtturk»-ի՝ ASELSAN-ը վերոնշյալ ցուցակում բարձրացել է 62-րդ հորիզոնական: Եթե 2006թ. թուրքական ընկերությունը ցուցակում զբաղեցնում էր 93-րդ հորիզոնականը, ապա նախորդ տարի այն արդեն գտնվում էր 67-րդ տեղում:
Նշենք, որ վերոնշյալ ամսագրի կողմից ամեն տարի կազմվում է «Defense News Top 100», որի մեջ ներառվում են տարվա 100 լավագույն ռազմաարդյունաբերական ընկերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |