Միջազգային14:11, 28 Հուլիս 2015
ՆԱՏՕ-ն հաստատել է իր աջակցությունը Թուրքիային

Թուրքիայի առաջարկով հրավիրված ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) անդամ երկրների մշտական ներկայացուցիչների արտահերթ ժողովից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կառույցն իր ուժերի ներածին չափով օժանդակում է Թուրքիային ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Թուրքական «Doğan haber» լրատվական գործակալության տեղեկացմամբ` երբ Ստոլտենբերգին հարցրել են Թուրքիայի ու Սիրիայի միջև անվտանգության գոտի ստեղծելու մասին, նա նշել է, ՆԱՏՕ-ն մաս չի կազմում անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներին:
Հավելենք, որ ժողովից առաջ Ստոլտենբերգը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակին, նշել էր. «ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է իր դաշնակիցների շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու համերաշխություն հայտնում Թուրքիային»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |