Միջազգային11:51, 28 Հուլիս 2015
Վաշինգտոնը խրախուսել է Թուրքիայի ավիահարվածները քուրդ զինյալների դիրքերին

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբի Ալենն արձագանքել է Թուրքիայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված ռազմական գործողություններին:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության հաղորդմամբ `Քիբրին նախ նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն, ապա՝ հավելել, որ Թուրքիան նման կազմակերպություններից իրավունք ունի պաշտպանվելու:
«Թուրքիան տուժում է նման ահաբեկչական կազմակերպության հարձակումներից: Թուրքիան իրավունք ունի այդ հարձակումներից իրեն պաշտպանել»:
Խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունել ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի ցուցաբերած զորակցությունը կոալիցիոն ուժերին (նկատի է ունեցել Ինջիրլիքի ռազմաբազայի տրամադրումը-խմբ.):
Քիրբը շեշտել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում իրենք որևէ համագործակցում, կոորդինացում կամ շափում չունեն ՔԲԿ-ականների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |