• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:03, 17 Օգոստոս 2015

Թուրքիայից ԱՄՆ-ի ու Գերմանիայի «Patriot» ՀՕՊ համակարգերի դուրսբերման պատճառները

Թուրքիայից ԱՄՆ-ի ու Գերմանիայի «Patriot» ՀՕՊ համակարգերի դուրսբերման պատճառները

Գերմանական հայտնի «Frankfurter Allgemeine Zeitung» (FAZ) պարբերականն անդրադարձել է Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի սահմանամերձ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգից գերմանական «Patriot» տեսակի  հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) դուրսբերման և ժամկետի չերկարացնելու մասին  որոշման իրական պատճառին:

Թուրքական «hurriyet»  թերթի կայքը, հղում անելով գերմանական պարբերականին, որն էլ իր հերթին հիմնվում է Գերմանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վրա,  նշում է, որ վերոնշյալի գլխավոր պատճառը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ թուրքական զինուժի գործողություններն են: Որպես մեկ այլ պատճառ առաջ է քաշվում այն փաստը, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ անհրաժեշտ գործողություններ և միջոցներ չի ձեռնարկում:

Նշենք, որ պաշտոնական հարթակում, որպես  «Patriot» ՀՕՊ-երի դուրսբերման գլխավոր պատճառ, առաջ էր քաշվում այն հանգամանքը, որ այժմ Թուրքիային Սիրիայից վտանգ չի սպառնում:

Հավելենք, որ գերմանական կառավարությունը պատրաստվում է  2016թ. հունվարի 31-ին դադարեցնել «Patriot» ՀՕՊ համակարգերի շահագործումը: Այդ ժամանակ էլ Թուրքիայում ծառայություն իրականացնող գերմանացի  250 զինվորներ պետք է վերադառնան հայրենիք:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}