Միջազգային09:39, 19 Օգոստոս 2015
Թյուրքալեզու երկրները ընդհանուր հեռուստաալիք կստեղծեն

«Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» (ԹԵՀԽ) անդամ երկրներ Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղզստանը տեղեկատվական բնույթի միասնական թյուրքալեզու հեռուստաալիք կհիմնեն:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` այս թեմայով նախնական արձանագրություն է ստորագրվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԹԵՀԽ նիստում:
Հեռուստաալիքի միջոցով նախատեսվում է թյուրքալեզու երկրների լրատվական գործակալությունների, թերթերի, հեռուստաալիքների ու ռադիոկայանների համար համագործակցության հարթակ ստեղծել:
Աղբյուրը ավելացնում է նաև, որ մեդիադաշտում համագործակցելու և ընդհանուր հեռուստաալիք հիմնելու գաղափարն ու առաջարկությունը պատկանում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |