• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:27, 18 Սեպտեմբեր 2015

New York Times-ը դատապարտել է Hurriyet թերթի դեմ կատարված հարձակումը

New York Times-ը դատապարտել է Hurriyet թերթի դեմ կատարված  հարձակումը

Ամերիկյան հայտնի «New York Times» պարբերականը դատապարտում է թուրքական «Hurriyet» թերթի դեմեպ իրականացված հարձակումը: «Hurriyet»-ի տեղեկացմամբ՝ «New York Times»-ի «Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցները հարձակման են ենթարկվում» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է.

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Hurriyet»-ին ուղղված քննադատություններից հետո նրա մի խումբ բարկացած կողմնակիցները հարձակվել են թերթի կենտրոնական գրասենյակի վրա, կոտրել ապակիները, հայհոյանքներ տեղացել և փորձել ներխուժել շենք: «Hurriyet»-ի դեմ իրականացված այս հարձակումն ընդդիմադիր մամուլի հանդեպ հետզհետե մեծացող հարձակողական արշավի մի մասն է »:

Ըստ աղբյուրի՝ «New York Times»-ը նաև ընդգծել է, որ կառավարությունը ընդդիմադիր թերթի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ լռություն է պահպանել, իսկ երկու օր անց Էրդողանը թվիթերյան մի հրապարակմամբ ևս մեկ անգամ քննադատել է  «Hurriyet»-ին՝ բռնության նոր ալիք հրահրելով:

Ամերիկյան պարբերականի  հոդվածում անդրադարձ է կատարվել նաև վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից երեք օտարազգի լրագրողի արտաքսման, հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով մի շարք քաղաքացիների դեմ սկսված հետաքննությունների, մեկ ամսագրի և ընդդիմադիր լրատվամիջոցների՝ ճնշումների ենթարկվելու, դրանց բարձրաստիճան ղեկավարների՝ ահաբեկչության մեջ կասկածանքով հարցաքննվելու փաստերին:

Աղբյուրը նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ մամուլի ազատության վերաբերյալ կազմած ցուցակում Թուրքիան 180 երկրների  շարքում 149-րդ տեղն է զբաղեցնում:

«New York Times»-ի անդրադարձում ընդգծվել է, որ իշխանամետ համարվող «Star» պարբերականի լրագրող Ջեմ Քյուչուքը սպառնացել է սպանել «Hurriyet»-ի լրագրող Ահմեթ Հաքանին: Այս ամենի հետ մեկտեղ նշվում է նաև, որ վարչապետ Դավութօղլուն հավանություն չի տվել «Hurriyet»- ի դեմ հարձակմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}