• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:13, 03 Հոկտեմբեր 2015

WAN – IFRA-ի տնօրենը նամակով Էրդողանից պահանջել է վերջ դնել լրագրողների հանդեպ բռնություններին

WAN – IFRA-ի տնօրենը նամակով Էրդողանից պահանջել է վերջ դնել լրագրողների հանդեպ բռնություններին

«Հրատարակչական համաշխարհային ասոցիացիայի» (WAN-IFRA) տնօրեն Թոմաս Բրունեգարդը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանին՝ խստորեն քննադատելով Թուրքիայում մամուլի ազատության և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները:

«Bugün» պարբերականի համաձայն՝ Բրունեգարդը պահանջել է անմիջապես դադարեցնել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները, բանտարկված լրագրողներին ազատ արձակել, համապատասխան միջոցներ ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար և պատշաճ հարգանք ցուցաբերել խոսքի ազատության նկատմամբ: Նամակում քննադատվել է նաև թուրքական ընդդիմադիր «Hürriyet» պարբերականի և լրագրող Ահմեթ Հաքանի դեմ կազմակերպված հարձակումները, «Bugün»-ի թղթակից Գյուլթեքին Ավջըյի ձերբակալությունը:

Բրունեգարդն ընդգծել է, որ ինքը նամակը գրում է  որպես 120 երկիր ներկայացնող ավելի քան 36.000 մեդիա կառույցների ներկայացուցիչ, և իրենք լրջորեն մտահոգված են Թուրքիայում մամուլի ձայնը լռեցնելու միջոցառումներից: Նա նաև նշել է, որ նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ Թուրքիայում հատկապես մեծացել է ազատ մամուլ ունենալու անհրաժեշտությունը և կոչ է  արել Էրդողանին ու նրա կուսակցության ներկայացուցիչներին ավելի շատ հարգանք ցուցաբերել խոսքի ազատության նկատմամբ:

Համաշխարհային ամենամեծ մեդիա ընկերության տնօրենը մտահոգություն է հայտնել, որ լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումները կարող են իշխանության կողմից իրականացվող մի համակարգված արշավի մասը լինել և զգուշացրել է, որ նման քայլերը խախտում են Մարդու իրավունքների կոնվենցիայի ու մի շարք այլ միջազգային պայմանագրերի դրույթները:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» CPJ միջազգային կազմակերպության տնօրեն Ժոել Սիմոնը ևս քննադատել է Թուրքիայում մամուլի և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները՝ պահանջելով անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկել լրագրող Ահմեթ Հաքանի վրա հարձակում կազմակերպողներին պատժելու և Հաքանի խոսքի ազատությունը Թուրքիայի օրենքի սահմաններում ապահովելու և  պաշտպանելու ուղղությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}