Միջազգային13:09, 05 Հոկտեմբեր 2015
Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է հանդիպման համար սրահ տրամադրել Էրդողանին

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի տրամադրել սրահ, որպեսզի վերջինս հանդիպի տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են մասնակցել նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման տեղեկություն է հայտնում «BBC»-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով բելգիական «L'Echo» թերթին:
Բրյուսելի քաղաքապետ Յվան Մայերը, խոսելով սրահը տրամադրելու պահանջի մերժման մասին, նշել է. «Սրահը նախատեսված չէ քաղաքական ժողովների անցկացման համար»:
Այդ պատճառով Էրդողանի հանդիպումը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ ծրագրվել է անցկացնել Ստրասբուրգ քաղաքում:
Բելգիա կատարած այցի շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի հետ:
Հոլանդական «Volkskrant» թերթը գրել է, որ Բելգիայի կառավարությունն այնքան էլ լավատեսորեն տրամադրված չէ Էրդողանի այցի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |