• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:18, 15 Հոկտեմբեր 2015

ԱՄՆ-ը շարունակելու է զենք մատակարարել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ը շարունակելու է զենք մատակարարել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ին ուղղված քննադատությանը, առ այն որ Թուրքիայի դաշնակից երկիրը զենք է մատակարարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD):

Թուրքական «Zaman» թերթի  տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակ Ջոն Քիրբին զենքի մատակարարման և Թուրքիայի արձագանքի վերաբերյալ ասել  է, որ ԱՄՆ-ն հասկանում  է Թուրքիայի մտահոգությունները, սակայն շարունակելու է օգնություն ցուցաբերել PYD-ի ռազմական թևին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ին (YPG): Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի մաս կազմող մյուս երկերների հիմնական խնդիրը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարելն է: «ԻՊ-ի դեմ Սիրիայում արդյունավետ պայքարող  նմանատիպ խմբերին (նկատի ունի PYD/YPG) շարունակելու ենք պատշաճ կերպով օժանդակել»,- ընդգծել է պետքարտուղարության խոսնակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի կողմից PYD-ին զենքի մատակարարման վերաբերյալ կոշտ հայտարարություն էր արել: Դավութօղլուն, նշելով, որ PYD-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) միջև տարբերություն չկա:

«Այն միջոցները, որոնք ձեռնարկել էինք Հյուսիսային Իրաքում,  կանենք նաև Սիրիայում, եթե PKK-ին և PYD-ին զենք-զինամթերք մատակարարվի՝ անկախ այն բանից, թե ովքեր կլինեն մատակարարողները»,- ասել էր Դավութօղլուն:

Խնդրի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարություն էր կանչվել Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը: Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն դեսպանին ներկայացրել էր PYD-ին զենք մատակարարելու խնդրի շուրջ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}